Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ջեյմս ՈՒոռլիքը ողջունել է Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ-ի նոր դեսպաններին

Ջեյմս ՈՒոռլիքը ողջունել է Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ-ի նոր դեսպաններին
10.02.2015 | 13:07

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը ողջունել է Հայաստանում և Ադրբեջանում նշանակված ԱՄՆ-ի նոր դեսպաններին: Twitter-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Մենք ողջունում ենք երկու նոր դեսպաններին՝ Հայաստանում Ռիք Միլզին և Ադրբեջանում Բոբ Սեկուտային: Անհամբեր սպասում եմ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Ձեզ հետ միասին աշխատելուն»:
ԱՄՆ-ի Սենատը 2014-ի դեկտեմբերի 16-ին հավանություն տվեց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Ռիչարդ Միլզի թեկնածությանը և նա փոխարինելու է Ջոն Հեֆեռնին, որ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանն էր 2011-ից:

Դիտվել է՝ 463

Մեկնաբանություններ