Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Դավութօղլուն չի խոնարհվելու

Դավութօղլուն չի խոնարհվելու
10.02.2015 | 13:10

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Ստամբուլի բնակիչների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է գյուլենական համայնքին և նրանց դարձյալ մեղադրել օտար լոբբիստների հետ համագործակցելու համար:
Time Turk-ը մեջբերել է վարչապետի խոսքերը. «Այստեղից հայտարարում եմ, մենք մինչ այժմ ոչ հրեական, ոչ հայկական, ոչ էլ հունական լոբբիի դեմ չենք խոնարհվել, սրանից հետո էլ չենք խոնարհվելու: Դիմում եմ նրանց մեսիջներ ուղարկող «զուգահեռ լոբբիին». ինչ էլ պատահի, ձեր դեմ ենք դուրս գալու, այս ազգի, այս հայրենիքի դեմ ձեր դավաճանության պատճառով դուք եք խոնարհվելու»:

Դիտվել է՝ 589

Մեկնաբանություններ