Թուրքիայի նախագահի նոր պալատի 3000 ծառերը չորացել են՝ հայտնում է Hurriyet-ը: Փորձելով բացատրել կատարվածը, ճարտարապետները ասել են, թե պատճառը շրջակայքի մագնիսականությունն է: Հնարավոր է՝ դա ազդած լինի նաև պալատի սպասարկող անձնակազմի վրա: Նախագահ Էրդողանը հրահանգել է աշխարհի ամենամեծ նախագահական նստավայրում լրացուցիչ մասնաշենքեր կառուցել համերգների համար և ձիարշավարան, որ ի սկզբանե նախատեսված չի եղել, հրապարակվել է նաև պալատի տարածքում կառուցվող մզկիթի լուսանկարը, որի շինարարությունը մոտ է ավարտին: