Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Իսպանիայի թագավորը կրճատել է իր աշխատավարձը

Իսպանիայի թագավորը կրճատել է իր աշխատավարձը
11.02.2015 | 21:51

Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը որոշել է կրճատել իր աշխատավարձը 20 %-ով։ Նա կստանա տարեկան 234 000 եվրո՝ առանց հարկերը հաշվելու, որ 58 000 եվրոյով քիչ է, քան նախկին միապետինը։ Թագավորական ընտանիքի մյուս անդամների աշխատավարձերը կախված են թագավորի աշխատավարձից և նույնպես կկրճատվեն։ Խուան Կառլոսն այս տարի կստանա 36 %-ով քիչ աշխատավարձ, քան նախորդ տարի։ Թագուհի Լետիսիայի աշխատավարձը կկրճատվի 26 %-ով, թագուհի Սոֆիայինը՝ 20 %-ով։ Թագավորական ընտանիքի և արքունիքի համար պետբյուջեից կծախսվի 7,8 մլն եվրո։

Դիտվել է՝ 1012

Մեկնաբանություններ