Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Պուտինի արտաքին քաղաքականության ծրագիրը

Պուտինի արտաքին քաղաքականության ծրագիրը
11.02.2015 | 21:54

Ռուսաստանը հետագայում էլ կշարունակի իր արտաքին անկախ քաղաքականությունը՝ չնայած ճնշումներին, դիվանագիտական կառույցի աշխատակիցներին ուղղված շնորհավորական ուղերձում գրել է Վլադիմիր Պուտինը: Նա ՌԴ արտաքին քաղաքականությունը համարում է «ժողովրդի շահերից բխող» և «համընդհանուր անվտանգության և կայունության» ապահովման միջոց:
«Այսօր՝ բարդ միջազգային իրադրության պայմաններում, հատուկ նշանակություն է ստանում արդյունավետ, գործնական արդյունքների վրա հիմնված արտաքին գործերի նախարարության, դեսպանատների, գլխավոր հյուպատոսարանների և այլ արտասահամանյան ներկայացուցչությունների աշխատանքը: Այն երաշխիք է, որ Ռուսաստանի Դաշնությունը, չնայած առկա ճնշումներին, այսուհետ նույնպես կիրականացնի անկախ արտաքին քաղաքականություն, որը համապատասխանում է մեր ժողովրդի հիմնարար շահերին և համընթաց է համաշխարհային անվտանգության և կայունության ապահովմանը»,- ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի աշխատակիցներին և վետերաններին ուղղված շնորհավորական ուղերձում:

Դիտվել է՝ 540

Մեկնաբանություններ