Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԱՄՆ-ը պատրաստ է օգնել ՀՀ-ին՝ հաղթահարել տնտեսական խնդիրները

ԱՄՆ-ը պատրաստ է օգնել ՀՀ-ին՝ հաղթահարել տնտեսական խնդիրները
11.02.2015 | 21:54

ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Հայաստանին և տարածաշրջանի այլ երկրներին՝ հաղթահարել տնտեսական խնդիրները, որոնք առաջացել են Ռուսաստանում տնտեսական իրավիճակի վատթարացման հետևանքով՝ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը: «Մենք գիտակցում ենք, որ Ռուսաստանի տնտեսական դժվարությունները ազդում են տարածաշրջանի մյուս երկրների վրա և միանշանակ համաձայն ենք, որ պետք է աշխատենք այդ պետությունների իշխանությունների հետ, որ օգնենք հաղթահարել տնտեսական դժվարությունները: Այդ պատժամիջոցների նպատակը տարածաշրջանի այլ երկրներին պատժելը չէ, մենք ցանկանում ենք աշխատել նրանց հետ և աջակցել: Կարծում եմ, մեր նոր դեսպան Ռիչարդ Միլսը Երևանում նաև այս հարցն է քննարկելու ժամանելուն պես»,- ասել է նա: Հարցին, թե ՈՒկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն ինչպե՞ս են ազդել տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականության վրա, Ռուբինը պատասխանել է. «Տարածաշրջանի երեք երկրների նկատմամբ մեր քաղաքականությունը շարունակում է անփոփոխ մնալ ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր՝ մենք աջակցում ենք այդ երկրների ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը: Միևնույն ժամանակ՝ մենք աջակցում ենք այդ երկրների տնտեսական աճի զարգացմանը, բարգավաճմանը, ժողովրդավարության և թափանցիկ կառավարման և ազատ մամուլի ձևավորմանը: Միևնույն ժամանակ, մենք զարգացնում ենք մեր հարաբերությունները ոչ թե ԱՄՆ-Ռուսաստան անհամաձայնությունների կամ մրցակցության համատեքստում, այլ երկրների հետ սերտ հարաբերություններ հաստատելու տեսանկյունից, չբացառելով, որ այդ երկրները կարող են հարաբերություններ զարգացնել նաև այլ երկրների հետ»:

Դիտվել է՝ 600

Մեկնաբանություններ