Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, նախագահները քննարկել են ԵԱՏՄ-ում երկկողմ համագործակցության, փոխգործակցության հեռանկարները, Մինսկում կայանալիք «նորմանդական քառյակի» հանդիպումը։
«Երկու երկրների նախագահները ուշադրություն են հրավիրել ԵԱՏՄ անդամ-երկրներում առկա խնդիրների վրա, որոնք համատեղ լուծման կարիք ունեն»,- ասվում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։