Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Գավաթային կրքեր

Գավաթային կրքեր
13.02.2015 | 11:59

Կայացան Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին հանդիպումները: Ինչպես և սպասվում էր, «Բարսելոնը» սեփական հարկի տակ վստահ մրցելույթ ունեցավ` հաղթելով 3:1 հաշվով ու «Վիլյառեալի» հետ երկրորդ խաղը վերածելով ձևականության: Դարձյալ գոլի հեղինակ է դարձել Մեսին, նաև դարպասը գրավելու նպաստավոր պայմաններ է ստեղծել խաղընկերների համար:
Իսպանական գավաթում անհամեմատ լարված է եղել երկրորդ հանդիպումը: Հյուրընկալելիս Բիլբաոյի «Աթլետիկը» չի կարողացել կոտրել «Էսպանյոլի» դիմադրությունը` 1:1: Պատասխան խաղում բասկերը դատապարտված են առնվազն գոնե մեկ գնդակ խփելու` պայմանով, որ սեփականը պահելու են անառիկ:
Ֆրանսիայի գավաթի մեկ ութերորդում «Պարի Սեն Ժերմենը» 2:0 հաշվով հաղթեց Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Նանտին»` դուրս թողնելով հետագա պայքարից:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 932

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ