Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ահմեդ Դավութօղլու․ «Ադրբեջանական թեկուզ մեկ շրջան»՝ սահմանը բացելու դիմաց

Ահմեդ Դավութօղլու․ «Ադրբեջանական թեկուզ մեկ շրջան»՝ սահմանը բացելու դիմաց
14.02.2015 | 04:29

«Ադրբեջանական օկուպացված թեկուզ մեկ շրջան» ազատելու դեպքում Թուրքիան «կարող էր բացել» Հայաստանի հետ սահմանը՝ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով՝ Թուրքիայում ապրող հայերը երկրի մի մասն են և չպետք է տուժեն Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների պատճառով: Թուրքիան նպատակադրված է լուծել հայերի հետ հիմնախնդիրները, ասել է վարչապետը, վստահեցնելով, թե Չանաքկալեի (Գալիպոլիի) ճակատամարտի 100-ամյակի տոնակատարությունները «քաղաքական երանգավորում չունեն»:

Դիտվել է՝ 627

Մեկնաբանություններ