Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ռիչարդ Միլս. «Մենք չենք ցանկանում, որ ՌԴ-ի տնտեսության հետևանքները վնաս հասցնեն մյուս երկրների տնտեսություններին»

Ռիչարդ Միլս. «Մենք չենք ցանկանում, որ ՌԴ-ի տնտեսության հետևանքները վնաս հասցնեն մյուս երկրների տնտեսություններին»
14.02.2015 | 04:34

ԱՄՆ-ը չի ցանկանում, որ ՌԴ տնտեսության վատթարացման հետևանքները վնաս հասցնեն մյուս երկրների տնտեսություններին՝ պատասխանել է ՀՀ-ում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսը՝ հարցին, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը, երբ հայտարարում էր, որ ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից տուժում են նաև մյուս երկրները, և Հայաստանի հետ պետք է ծրագիր իրականացվի:
«Պարոն Ռուբինը հստակ նշել է, որ միայն պատժամիջոցներով չեն պայմանավորված ՌԴ տնտեսության խնդիրները: Պետքարտուղարի օգնականի տեղակալը նշում է, որ դրանք շատ պատճառներ ունեն՝ նավթի գների էժանացումը, ոչ էներգետիկ ոլորտներում ներդրումների չկատարումը, ինչպես նաև կառուցվածքային այլ խնդիրները: Անշուշտ, պատժամիջոցները ևս ազդեցություն են ունեցել և գործունեություն իրականացնելու հետ կապված դժվարություններ են առաջացել, սակայն մենք չենք ցանկանում, որ ՌԴ-ի տնտեսության հետևանքները վնաս հասցնեն մյուս երկրների տնտեսություններին»,-ասաց նա:
Դեսպանը նշեց, որ ինքն ուշադրություն է դարձնելու նաև ՀՀ տնտեսության աճին խթանող հարցերին: «Ես առաջիկա շաբաթներին ու ամիսներին պաշտոնյաների հետ իմ հանդիպումներում կանդրադառնամ առևտրատնտեսական հարցերին՝ ինչպես կարող ենք օգնել: Նաև գարնան վերջին հնարավոր է հանդիպումներ կազմակերպվի ԱՄՆ-ի ու ՀՀ-ի տնտեսական ոլորտի պաշտոնյաների միջև»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ներդրումներին, Ռիչարդ Միլսը նշեց, որ ինքը կցանկանար մեծամասշտաբ ամերիկյան ներդրումներ տեսնել Հայաստանում: «Կան ամերիկյան ընկերություններ, որոնք ուսումնասիրում են Հայաստանը ու հետաքրքրված են ներդրումներ կատարելու հարցում, բայց բոլորիս համար էլ հասկանալի է, որ ԱՄՆ -ի կառավարությունը չի կարող բերել ներդրումներ, Հայաստանը պետք է ներգրավի ներդրումներ: Մենք կարող ենք աշխատել այստեղ գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ, որպեսզի բոլորը հասկանան, որ առկա են արդարացի պայմաններ, հավասար խաղի կանոններ»,-ասաց նա:

Դիտվել է՝ 695

Մեկնաբանություններ