Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ղազախստանում առաջարկել են արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել

Ղազախստանում առաջարկել են արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել
15.02.2015 | 14:34

Ղազախստանի Ժողովուրդների ասամբլեայի նախագահի տեղակալ Անատոլի Բաշմակովը առաջարկել է առաջիկայում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել: Մեջլիսի փոխխոսնակ Սերգեյ Դյաչենկոն հայտարարել է, որ առայժմ տեղյակ չէ այս նախաձեռնությունից: ԺԱ-ի բոլոր պատգամավորները սատարում են նախաձեռնությանը: 2016-ին Ղազախստանը միանգամից և նախագահական, և խորհրդարանական ընտրությունների առաջ է կանգնում, դրվում է երկու ընտրությունների «բաժանման» հարց: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երկիրը ղեկավարում է 1990-ից: Վերջին ընտրություններին նա 95,5 % ձայն է հավաքել:

Դիտվել է՝ 546

Մեկնաբանություններ