Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Լուկաշենկոն զմայլված է

Լուկաշենկոն զմայլված է
15.02.2015 | 14:45

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ ՈՒկրաինայի հարցով Մինսկի բանակցություններում կողմերն արդյունքի են հասել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ճկունության, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մարդկայնության և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի բարության շնորհիվ:
«Անկեղծ ասած՝ չէի սպասում, որ Օլանդն այդքան բարի, շփվող, զգույշ մարդ է, Անգելա Մերկելի մարդկայնությունը բոլոր մարդկային որակներից առաջ է անցնում, չնայած նա նման որակներ շատ ունի»,- ասել է Լուկաշենկոն: Նա նշել է, թե իր շփումները Ֆրանսիայի ու Գերմանիայի ղեկավարների հետ չեն նշանակում, որ Բելառուսը հարթել է հարաբերություններն Արևմուտքի հետ:

Դիտվել է՝ 648

Մեկնաբանություններ