Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Վիկտորիա Նուլանդը կգա տարածաշրջան

Վիկտորիա Նուլանդը կգա տարածաշրջան
17.02.2015 | 12:50

Փետրվարի 18-ին Երևան է ժամանելու ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդը՝ հայտնում է ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական կայքէջը: Փետրվարի 16-ին նա Բաքվում էր. այսօր կլինի Թբիլիսիում: Երևանում Նուլանդը կհանդիպի Հայաստանի իշխանության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և երիտասարդների հետ՝ քննարկելու երկկողմ քաղաքական, տնտեսական համագործակցության ամրապնդման ուղիները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը:

Դիտվել է՝ 674

Մեկնաբանություններ