ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սպասում են լուրջ բանակցությունների Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և այլ պաշտոնատար անձանց հետ՝ հայտնել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը:
Նրա խոսքով՝ միջնորդները լուրջ բանակցություններ են ակնկալում Ադրբեջանում, որոնք ուղղված կլինեն ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը: «Բոլորը կարող են օգուտ քաղել»,-գրել է ՈՒոռլիքը: