ԱՄՆ-ի ու Կուբայի միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու նպատակով երկու երկրների ներկայացուցիչները պատրաստվում են հանդիպել փետրվարի 27-ին՝ տեղեկացնում է ԱՄՆ-ի պետդեպարտամենտը։
Ըստ պետքարտուղարության խոսնակ Ջեն Փսաքիի, բանակցությունների երկրորդ փուլը նախատեսվում է անցկացնել Վաշինգտոնում. առաջին փուլը անցկացվել էր Հավանայում։ ԱՄՆ-ի ու Կուբայի դիվանագիտական հարաբերությունները խզվել են 1961 թվականին։