Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

1915-ի հարցում Անկարային մեղադրելու ևս մեկ փորձ

1915-ի հարցում Անկարային մեղադրելու ևս մեկ փորձ
18.02.2015 | 15:56

Անկարան պաշտոնական Երևանի կողմից 2009-ին ստորագրված արձանագրությունների հետկանչը որակում է որպես «1915-ի դեպքերի» 100-ամյակին ընդառաջ Թուրքիային մեղադրելու հերթական փորձ:
Թուրքական «Աքշամ» պարբերականի կայքը տեղեկացնում է, որ Թուրքիայի արտգործնախարարության մամուլի քարտուղար Թանժու Բիլգիչը նշել է, թե արձանագրությունների նպատակը ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է եղել, այլև «Կովկասում խաղաղության ու կայունության հաստատումը»: Նա պնդել է, թե Հայաստանի քայլը վկայում է «Երևանի ոչ անկեղծ և անհետևողական կեցվածքի մասին»: «Այս քայլը հնարավոր է մեկնաբանել նաև որպես Հայաստանի կողմից Թուրքիային մեղադրելու նոր հիմնավորում»,- ասել է նա: Թուրքիայի ԱԳ նախարարության անանուն աղբյուրն ավելի վաղ մեկնաբանելով արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու մասին Սերժ Սարգսյանի՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին գրած նամակը` բնութագրել էր որպես սխալ և անհաջող քայլ:

Դիտվել է՝ 662

Մեկնաբանություններ