Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ կառուցողական երկխոսության պատրաստակամության մասին: «Որպես ինքնիշխան պետություն մենք բաց ենք նաև ՆԱՏՕ-ի հետ կառուցողական երկխոսության՝ հավասարության և թափանցիկության սկզբունքներով։ Մենք ունենք շատ ընդհանուր հարցեր, որոնց ուղղությամբ համատեղ աշխատանքն ամբողջ չափով համապատասխանում է Բելառուսի շահերին»,- հայտարարել է Լուկաշենկոն։ Նա նշել է, որ Բելառուսը հետ չի կանգնի խաղաղասիրական արտաքին քաղաքականության իրականացումից և Ռուսաստանի հետ համագործակցությունից։ «Իհարկե, մենք կցանկանայինք շարունակել ապավինել եղբայրական Ռուսաստանի հզորությանը՝ հաշվի առնելով մեր շահերը Բելառուսի անկախության և ինքնիշխանության առումով»,- ասել է Լուկաշենկոն։