Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Երկու կողմերն էլ պարտվել են այս խաղում

Երկու կողմերն էլ պարտվել են այս խաղում
20.02.2015 | 12:26

Գալաթասարայի համալսարանի պրոֆեսոր Բերիլ Դեդեօղլուն նշում է, որ երկու կողմերն էլ հարաբերությունների զարգացման առումով առաջարկներ են ներկայացրել: «Հայաստանն իր տեսակետը միջազգային քաղաքականության մեջ դինամիկ պահել է ցանկանում, իսկ Թուրքիան իրեն պահում է այնպես, ասես ոչինչ չի եղել»,- ասել է նա: Փորձագետը նշում է, որ Հայաստանի հանդեպ Թուրքիայի կոնկրետ քայլեր չանելը պայմանավորված է Ադրբեջանի հետ հարաբերություններով: «Մյուս կողմից, առանց Ռուսաստանի մասնակցության որևէ մերձեցումից խոսելը սխալ է: Կողմերն անգամ որպես ժեստ փոքր քայլեր չեն անում, օրինակ՝ փոխադարձ ցավերը կիսելու կամ առևտրային ուղիները բացելուն ուղղված քայլեր: Սակայն երկու կողմերն էլ կրում են դրա քաղաքական հետևանքները: Սա երկու կողմերի համար էլ պարտված խաղ է»,- ասում է նա:
Դեդեօղլուի խոսքով՝ այդ պահին Թուրքիայի արտաքին քաղաքականությունը Հայկական հարցի վերաբերյալ շարունակելու է ճնշում գործադրել, իսկ Հայաստանը շարունակելու է մնալ Ռուսաստանի ազդեցության տակ:
Որոշիչն Ադրբեջանի հետ առևտրային հարաբերություններն են
Ստամբուլի մշակույթների համալսարանի պրոֆեսոր Մենսուր Աքգյունը նշում է, որ Թուրքիա-Հայաստան մերձեցումն արտաքին ուժերի կողմից անուշադրության է մատնված: ԱՄՆ-ը, Եվրամիությունը և Ռուսաստանը որևէ քայլ չեն անում: «Այս պահին բոլոր ուժերը տարբեր օրակարգեր ունեն: Հայ-թուրքական հարաբերությունների հարցը ոչ մի երկրի օրակարգում չկա»,- ասում է նա:
Աքգյունն ընդգծում է, որ կողմերի մերձեցումը միայն Ադրբեջանին է հետաքրքրում: «Ադրբեջանին զգացմունքայնությունից ավելի ֆինանսական և առևտրային հարաբերություններն են հետաքրքրում, որոնք ամեն անցնող օր ավելի են զարգանում: Իսկ Հայաստանի հետ հարաբերություններն առևտրի առումով Թուրքիայի համար նշանակալից չեն լինելու»,- ասում է նա:

Դիտվել է՝ 509

Մեկնաբանություններ