Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Պյոտր Պորոշենկոն ՄԱԿ-ի խաղաղարար առաքելություն է հրավիրում

Պյոտր Պորոշենկոն ՄԱԿ-ի խաղաղարար առաքելություն է հրավիրում
20.02.2015 | 12:28

ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ՄԱԿ-ի խաղաղարար առաքելություն է հրավիրում երկիր։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ուկրաինական զորքերի 80 տոկոսը դուրս է բերվել Դոնեցկի մարզի Դեբալցևո քաղաքից, որտեղ վերջին օրերին ծանր մարտեր էին ընթանում։ Դոնեցկի մարզից Խարկով է տեղափոխվել ուկրաինացի 61 վիրավոր զինվոր, որոնցից 9-ի վիճակը ծանր է, հաղորդում է Խարկովի շրջանային ղեկավարությունը։ Ավելի վաղ 6 զինվորի մահվան մասին հայտարարել էր ՈՒկրաինայի նախագահը։

Դիտվել է՝ 514

Մեկնաբանություններ