Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կարծում է, որ «վրաց-ռուսական հարաբերություններում խնդիրները պետք է լուծվեն երկխոսության միջոցով»՝ ինչպես հայտարարել է վրացական «Իմեդի» հեռուստաալիքի եթերում։ Նախագահը կողմ է երկխոսության շարունակությանը, որն ընթանում է ՌԴ-ի հետ հարաբերությունների հարցով վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի միջև։ Մարգվելաշվիլին նշել է, որ «այդ ձևաչափը չպետք է որևէ կերպ սահմանափակվի»։