Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Կիևը պատրաստվում է լայնածավալ պատերազմի՞ Ռուսաստանի դեմ

Կիևը պատրաստվում է լայնածավալ պատերազմի՞ Ռուսաստանի դեմ
22.02.2015 | 12:57

ՈՒկրաինայի փոխարտգործնախարար Վադիմ Պրիստայկոն հայտարարել է, որ ՈՒկրաինան պատրաստվում է Ռուսաստանի դեմ «լայնածավալ պատերազմի»:
Ինչպես հաղորդում է Газета.ru-ն` РИА Новости-ին հղումով, փոխնախարարի կարծիքով` ՈՒկրաինային հարձակողական զենքի մատակարարումներ են անհրաժեշտ Կանադայից: «Խաղադրույքները բավականին բարձր են: Մենք չենք ցանկանում վախեցնել բոլորին, սակայն մենք պատրաստվում են լայնածավալ պատերազմի: Ցանկանում ենք, որ Կանադան հարձակողական զենք ուղարկի ՈՒկրաինա, զենք, որը թույլ կտա մեզ պաշտպանվել»,- ասել է Պրիստայկոն կանադական CBC ռադիոկայանին տված հարցազրույցում: Սպառազինման մատակարարումից բացի, Պրիստայկոն ընդգծել է նաև ֆինանսական օգնության կարևորությունը:

Դիտվել է՝ 743

Մեկնաբանություններ