Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Կինոսիրողները սպասում են Փելեշյանի նոր ֆիլմին

Կինոսիրողները սպասում են Փելեշյանի նոր ֆիլմին
22.02.2015 | 15:34

Անվանի կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին բնութագրել են իբրև կինոպոեմի վարպետի, կինոգեղագետի, Սերգեյ Փարաջանովը նրան անվանել է բացառիկ հանճար: «Փելեշյանի լռությունը» ֆիլմի ռեժիսոր Պիետրո Մարչելլոն, փորձելով բացահայտել ռեժիսորի լռության գաղտնիքը, հետաքրքիր եզրահանգման է եկել. «Փելեշյանի լռության մեջ գաղտնիքներ չկան, գաղտնիքը նրա հանճար լինելու մեջ է»:
Գրող, կինոգետ, մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Գալստյանն իր հայկական վավերագրական կինոյի պատմությանը նվիրված «Ժամանակը և փաստը» խորագրով գրքում նշում է, որ Արտավազդ Փելեշյանը հաստատեց ուրիշ կինոյի գաղափարը` սկիզբ դնելով մի նոր ուղղության. «Նրա «Սկիզբը» ֆիլմն արդեն նորարարություն էր, աշխարհն արդեն խոսում էր Փելեշյանի հանճարեղության, նրա գյուտի` տարածական մոնտաժի մասին: Ռիթմի, շարժման հետ միասին կինոհյուսվածքի մեջ մտան նաև պոետիկ լուծումներ, ոճաձևեր»:
Արդեն երկար տարիներ կինոսիրողները սպասում են Փելեշյանի նոր ֆիլմին: Հարց է առաջանում` «Վերջը» ֆիլմը վերջակե՞տ է, թե՞ ստորակետ: Շարունակություն է` ասում է ռեժիսորը:
Այսօր Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1721

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ