Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԱՄՆ - Իրան բանակցություններ Ժնևում

ԱՄՆ - Իրան բանակցություններ Ժնևում
23.02.2015 | 12:55

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին և Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Ժնևում երկկողմ բանակցություններ են անցկացրել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ։ Լրագրողները Քերիին ու Զարիֆին նորից են տեսել Ժնևի լճափին զբոսնելիս: Առաջին զբոսանքից հետո Իրանի խորհրդարանի մի քանի պատգամավորներ բացատրություններ էին պահանջել արտգործնախարարից ոչ բարեկամ երկրի պետքարտուղարի հետ մտերիմ զրույցի համար:

Դիտվել է՝ 579

Մեկնաբանություններ