Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Նախապատրաստվում են Եվրոպային

Նախապատրաստվում են Եվրոպային
24.02.2015 | 12:27

Մարտի 18-21-ին Հորվաթիայում տեղի կունենա ֆուտզալի Եվրոպայի 2016 թ. առաջնության հիմնական փուլի մրցաշարը, որտեղ Հայաստանի ընտրանու մրցակիցները կլինեն Հորվաթիայի, Սլովակիայի, Թուրքիայի հավաքականները: Մրցաշարին ընդառաջ մեր տղաները մեկնել են Մոսկվա` ուսումնամարզական հավաքի, որի շրջանակում կունենան նաև ընկերական հանդիպումներ: Փետրվարի 28-ին Հայաստանի ընտրանին կմրցի «Միտիշչի», մարտի 4-ին ու 6-ին` «Պրոգրես» ու «Յամալ» ակումբների հետ, որից հետո կվերադառնա Հայաստան՝ ժամանակ անց Հորվաթիա մեկնելու համար:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1274

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ