ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պետք չէ պատերազմի սպասել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև: Անդրադառնալով ՈՒկրաինայի նախագահ Պորոշենկոյի հայտարարությանը, նա ասել է. «Կարծում եմ՝ նման ապոկալիպտիկ սցենարը հազիվ թե հնարավոր է, և հուսով եմ՝ բանը երբեք դրան չի հասնի»: Ռուսաստանյան Россия-1 հեռուստաալիքին տված հարցազրույցում Պուտինը խոսել է ՈՒկրաինայի նախագահի՝ Ղրիմը վերադարձնելու մասին հայտարարության մասին: Պուտինը նման հայտարարությունները «ռևանշիստական» է անվանել: Փոխարենը «ՈՒկրաինայի պես եվրոպական մեծ երկրին» Պուտինը խորհուրդ է տվել նորմալ կյանքը վերադարձնել իրենց երկիր և քաղաքակիրթ կարգավորել հարաբերությունները երկրի անհանգիստ հարավ-արևելքի հետ: