Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Առայժմ կարիք չկա Մինսկում երրորդ հանդիպման

Առայժմ կարիք չկա Մինսկում երրորդ հանդիպման
24.02.2015 | 12:50

ՈՒկրաինական ճգնաժամի կարգավորման հարցով պետությունների ղեկավարների հերթական հանդիպում կազմակերպելու անհրաժեշտություն չկա՝ ВГТРК-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրա խոսքով՝ կարևորը Մինսկի համաձայնություններն իրականացնելն է: «Առայժմ դրա կարիքը չկա, քանի որ Մինսկի համաձայնությունները ոչ միայն փաստաթուղթ մնացին, որը մշակել են Մինսկի գործընթացի չորս մասնակիցները՝ ՈՒկրաինան, Ռուսաստանը, Ֆրանսիան և Գերմանիան, դրանք ամրագրված են նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևում և միջազգային-իրավարար ակտի ձև են ստացել, որին սատարում է միջազգային ամբողջ հանրությունը»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով հարցին, հնարավո՞ր է, արդյոք, «Մինսկ 3»-ի ստեղծումը և Ռուսաստանի կողմից լրացուցիչ դիվանագիտական միջոցառումների իրականացումը, ընդհուպ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչումը:

Դիտվել է՝ 845

Մեկնաբանություններ