Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Հայաստանը չկարողացավ անցնել անկեղծության թե՞ստը

Հայաստանը չկարողացավ անցնել անկեղծության թե՞ստը
26.02.2015 | 11:04

Որպեսզի ցյուրիխյան արձանագրությունները «ուժի մեջ մտնեն, Թուրքիան պայման է առաջ քաշում՝ Հայաստանը պետք է ազատի Ադրբեջանի օկուպացված հողերը»՝ Բաքվում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն ասել է, թե Հայաստանը «չկարողացավ անցնել անկեղծության թեստը, հետևաբար իր խորհրդարանից արձանագրությունների հետկանչը ոչ մի նշանակություն չունի»:
«Ադրբեջանը և Թուրքիան ցանկանում են, որ Հարավային Կովկասը դառնա խաղաղության և անվտանգության վայր, սակայն Հայաստանի մտադրություններն այլ են: Հարավային Կովկասը կվերածվի խաղաղության և անվտանգության վայրի, եթե Հայաստանն ուղղի իր գործած սխալները և, հարգելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, լքի իր օկուպացրած տարածքները»,- APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Մևլութ Չավուշօղլուն:

Դիտվել է՝ 557

Մեկնաբանություններ