Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Միջնորդներն առաջարկում են աշխատանքային խմբեր ստեղծել

Միջնորդներն առաջարկում են աշխատանքային խմբեր ստեղծել
26.02.2015 | 11:05

Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան վերջին այցելության ժամանակ առաջարկել են ղարաբաղյան խնդիրը կարգավորելու նպատակով աշխատանքային խմբեր ստեղծել՝ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո մամլո ասուլիսում: Նա հավելել է, թե իրենք պահանջում են, որ բանակցություններում առաջին հերթին խոսքը վերաբերի «օկուպացված» տարածքներից Հայաստանի զորքերի դուրսբերմանը: «Առաջին հերթին Հայաստանը պետք է զորքերը դուրս բերի օկուպացված տարածքներից: Այդ պատճառով մենք պահանջում ենք համանախագահներից, որ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վերաբերյալ բանակցություններում խոսքը նախևառաջ վերաբերի Հայաստանի զորքերի դուրսբերմանը»,- ասել է Մամեդյարովը:
Լեռնային Ղարաբաղում ազատազրկման դատապարտված ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին վերադարձնելու հարցը ևս շարունակում է մնալ օրակարգում: Մամեդյարովը վստահ է, որ «հայերը չեն կարող երկար պատանդ պահել երկու ադրբեջանցիներին, և վաղ թե ուշ նրանք վերադարձվելու են»:

Դիտվել է՝ 506

Մեկնաբանություններ