Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Կոնգրեսականը Քերիին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Կոնգրեսականը Քերիին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
27.02.2015 | 04:25

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Բրեդ Շերմանը կոչ է արել պետքարտուղար Ջոն Քերիին և նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին՝ դադարեցնել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը խոչընդոտելու Թուրքիայի քաղաքականությանը տուրք տալը:
«Որպես սենատոր Քերի՝ Դուք հետամուտ էիք Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Այժմ 100-րդ տարելիցն է, և ես հույս ունեմ, որ Դուք կցուցաբերեք քաջություն, որով անձնապես հայտնի եք, և ապրիլի 24-ին կօգտագործեք ցեղասպանություն բառը՝ նկարագրելու համար 100 տարի առաջ Անատոլիայում կատարվածը»,- Քերիին ասել է Շերմանը Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում պետքարտուղարի մասնակցությամբ լսումների ժամանակ:

Դիտվել է՝ 584

Մեկնաբանություններ