Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Ռոբերտ Դոլդի հետ

Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Ռոբերտ Դոլդի հետ
27.02.2015 | 17:50

Փետրվարի 25-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ Կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի նորանշանակ համանախագահ, Իլինոյս նահանգի հանրապետական կոնգրեսական Ռոբերտ Դոլդի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեսպան Սարգսյանը շնորհավորեց կոնգրեսականին` համանախագահությունը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց իր պատրականությունների իրականացման գործում:
Հանդիպմանը կողմերն անդրադարձան Հանձնախմբի գործունեության օրակարգին, հայ-ամերիկյան տնտեսական և քաղաքական հարաբերություններին, դրանց հետագա ընդլայնման ու ամրապնդման հեռանկարներին և այդ առումով Հանձնախմբի դերակատարությանը: Դեսպան Սարգսյանը կարևորեց հայ-ամերիկյան հարաբերությունների ընդլայնման և խորացման անհրաժեշտությունը:
Դեսպանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքները: Կարևորվեց ԱՄՆ բարձր մակարդակով մասնակցությունը Հայաստանում և Սփյուռքում կազմակերպվող միջոցառումներին:
Հանդիպմանը քննարկվեցին նաև տարածաշրջանին և միջազգային արդի խնդիրներ:

Դիտվել է՝ 727

Մեկնաբանություններ