Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները պաշտոնը լքելուց առաջ ելույթ է ունեցել Կոնգրեսում՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Նա հայտարարել է, որ իր նախագահության 8 տարվա ընթացքում Արգենտինան դարձել է աշխարհի միակ երկիրը, որը կրճատել է ազգային պարտքը: Քիրշների ելույթը հնչել է մի քանի օր հետո, երբ դաշնային դատավորը փակել է նրա և երկրի ԱԳՆ նախարարի դեմ դատական գործը: Երկու քաղաքական գործիչները մեղադրվում էին 1994 թ. Բուենոս Այրեսի հրեական կենտրոնում ռումբի պայթյունին Իրանի ենթադրյալ մասնակցությունը քողարկելու համար: