Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

«Հուսով ենք՝ կգտնվեն նաև հրաման արձակողները»

«Հուսով ենք՝ կգտնվեն նաև հրաման արձակողները»
02.03.2015 | 11:12

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Վաշինգտոնը ցանկանում է տեսնել ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության «մանրամասն, թափանցիկ ու իրական հետաքննությունը»: ԱՄՆ-ի պետքարտուղարն ընդգծել է, որ ամերիկյան հետախուզությունը չգիտի, թե ով է ներգրավված ընդդիմադիր գործչի սպանության մեջ: «Հուսով ենք, որ մանրամասն, թափանցիկ և իրական հետաքննություն կանցկացվի և կգտնվեն ոչ միայն կրակոց արձակողները, այլև` հրաման արձակողները կամ ներգրավված անձինք»,- ասել է Քերին ABC հեռուստաալիքի եթերում: Բորիս Նեմցովի սպանությանն արձագանքել են Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, բոլորն էլ ցավակցում են և ակնկալում սպանության արագ աբացահայտում:

Դիտվել է՝ 635

Մեկնաբանություններ