Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Էրդողան. «Դինքի սպանության գործում դիտավորություն է եղել»

Էրդողան. «Դինքի սպանության գործում դիտավորություն է եղել»
02.03.2015 | 18:28

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մեկնաբանել է Ոստիկանության հետախուզության վարչության նախկին ղեկավար Ռամազան Աքյուրեքի ձերբակալությունը՝ «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի շրջանակներում: Թուրքական T24 կայքը նշել է, որ Սաուդյան Արաբիա ուղևորության ճանապարհին՝ լրագրողների հետ զրույցում, Էրդողանն ասել է, թե սպանությունը կանխամտածված է եղել: «Ես իրավաբան չեմ, սակայն պաշտոնական անփութություն չեմ տեսնում: Այդ միջադեպը միտումնավոր կազմակերպված, կանխամտածված սպանություն է եղել: Այդ գործի մանրամասներն ի հայտ են գալու, և ամեն ինչ ավելի պարզ է լինելու»,- ասել է նա: Հրանտ Դինքի ընտանիքը վաղուց էր խոսում, որ սպանության պլանավորման մասին պատկան մարմինները տեղյակ են եղել, սակայն թուրք պաշտոնյաները ոչինչ չեն արել կանխելու համար: Պաշտոնյաների հարցաքննությունները սկսեցին միայն վերջերս՝ դատարանի թույլտվությունից հետո: Այդ գործի շրջանակներում էլ ձերբակալվել է Ռամազան Աքյուրեքը: Այլ պաշտոնյաների հարցաքննությունները շարունակվում են: Դինքի գործով հարցաքննվող ոստիկաններից շատերն այժմ մեղադրվում են Էրդողանի հիմնական հակառակորդը համարվող ամերիկաբնակ թուրք գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի համար:

Դիտվել է՝ 613

Մեկնաբանություններ