Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կրկին հայտարարել է, թե առանց Ղարաբաղի խնդրի կարգավորման Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններում որևէ քայլ չի անի։ Թուրքական Beyazgazete կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Սաուդյան Արաբիա մեկնելու ընթացքում օդանավում պատասխանել է իրեն ուղեկցող լրագրողների հարցերին, անդրադառնալով նաև Հայաստանի հետ հարաբերությունների թեմային։
«Մինչ Հայաստանը «Ադրբեջանից զավթած» հողերի հարցում քայլ չանի, սահմանները չենք բացի։ Միջազգային իրավունքն ասում է, որ Ղարաբաղը «զավթված» է։ Եթե ԱՄՆ-ը և Ռուսաստանը ուզեն, խնդիրը մի վայրկյանում կլուծվի»,- ասել է Էրդողանը։