Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Իսրայելի վարչապետը Վաշինգտոնում է

Իսրայելի վարչապետը Վաշինգտոնում է
03.03.2015 | 12:41

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ժամանել է Վաշինգտոն, որ ներկայացնի իր փաստարկներն ընդդեմ Իրանի հետ միջուկային ծրագրի հարցում հնարավոր համաձայնության։ Սպասվում է, որ հանրապետական օրենսդիրների հրավերով Միացյալ Նահանգներ այցելող Նեթանյահուն մարտի 3-ին Կոնգրեսի երկու պալատներում հանդես կգա ճառով։ Այդ առնչությամբ իր մտահոգությունն է հայտնել Սպիտակ տունը, որի հետ այցը նախապես չի համաձայնեցվել։
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, թե Նեթանյահուն ի վիճակի չէ խոչընդոտել, որ Թեհրանը միջուկային ծրագրի շուրջ համաձայնություն ձեռք բերի ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Չինաստանի ու Գերմանիայի հետ բանակցություններում։

Դիտվել է՝ 596

Մեկնաբանություններ