Ֆրանսիան կողմ է ՆԱՏՕ-ի ընդլայնումը ժամանակավորապես դադարեցնելուն՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ բանակցություններից հետո: Նա առաջարկում է մերժել այն երկրներին, որոնք ցանկություն կհայտնեն մտնել ՆԱՏՕ: Փոխարենը Օլանդը կարևորել է Եվրամիության և ՆԱՏՕ-ի գործունեության միջև պաշտպանական միասնական համակարգի ստեղծման հարցերի համաձայնեցվածությունը: Ստոլտենբերգը հակադարձել է, որ սառը պատերազմից ի վեր ՆԱՏՕ-ն կատարում է իր ուժերի ամենազգալի մեծացումը և Ֆրանսիան կարևոր՝ առաջնորդի դեր ունի: