Ստամբուլի դատարանը պարտավորեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին 10 հազար թուրքական լիրա՝ 2500 դոլար վճարել հայ- թուրքական հարաբերությունները խորհրդանշող հուշարձանի թուրք հեղինակ Մեհմեթ Ասկոյին:
Էրդողանը 2011 թվականի հունվարին, երբ վարչապետ էր, այցելելով Կարս, հայ-թուրքական հարաբերություններին նվիրված «Մարդկության հուշարձանը» որակել էր «հրեշավոր», որից հետո քանդակը հանվեց: Քանդակագործի փաստաբանը պահանջել էր, որ դատարանն Էրդողանին պարտավորեցնի վճարել ոչ թե 10 հազար թուրքական լիրա, այլ՝ 10 անգամ ավելին՝ 100 հազար լիրա՝ մոտ 25 հազար դոլար: Փաստաբանը հիմնավորել է, որ Էրդողանի արտահայտությունը, թե քանդակագործի ստեղծագործությունը հրեշավոր է, ոչ թե քննադատություն է, այլ վիրավորանք: