Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Մեծ Բրիտանիան վերջնագիր է ներկայացրել ԵՄ-ին

Մեծ Բրիտանիան վերջնագիր է ներկայացրել ԵՄ-ին
05.03.2015 | 12:54

Մեծ Բրիտանիան կմնա Եվրամիությունում միայն Բրյուսելի քաղաքականության մեջ «լուրջ փոփոխությունների» դեպքում՝ հայտարարել է արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը: «Վերջին 20 տարում ինչ-որ պահից Եվրամիությունը շեղվել է իր ուղեգծից և այժմ շարժվում է սխալ ուղղությամբ: Որպեսզի հանրությունը վերադառնա ճիշտ ուղեգիծ, անհրաժեշտ են բարեփոխումներ և գոյություն ունեցող համաձայնագրերի վերանայում»,- նշել է նա: Համոնդը կարծում է, որ Մեծ Բրիտանիան պետք է օգտագործի Եվրամիության կառուցվածքը փոխելու հնարավորությունը, որպեսզի անդամակցությունը երկրին շահեկան լինի:
«Գործընկերների ճնշող մեծամասնությունը ցանկանում է, որ մենք մնանք այդ համայնքի մասնակից, ուրեմն Բրյուսելը պետք է գնա իր քաղաքականության լուրջ փոփոխությունների»,- պայման է դրել Ֆիլիպ Համոնդը:
ԵՄ-ն պատրաստվում է սկսել ինտեգրման նոր փուլ, որը նպատակ ունի մշակել միասնական տնտեսական քաղաքականություն և եվրագոտու երկրների դաշնային տնտեսական կառավարության ստեղծում: Լոնդոնը դեմ է ազգային լիազորությունները ԵՄ կենտրոնական կառույցներին փոխանցելուն:

Դիտվել է՝ 634

Մեկնաբանություններ