Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Իրանի հետ համաձայնագիրը պետք է բացառի Իրանի միջուկային ծրագրի ռազմական բնույթը

Իրանի հետ համաձայնագիրը պետք է բացառի Իրանի միջուկային ծրագրի ռազմական բնույթը
07.03.2015 | 12:27

Վեցյակի համաձայնագիրն Իրանի հետ պետք է ամբողջությամբ բացառի Թեհրանի միջուկային ծրագրի ռազմական բնույթը՝ հայտարարել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին՝ ԵՄ 28 երկրի ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ: «Հուսով ենք, որ շատ շուտով լավ համաձայնագիր կկնքվի: Եթե լավը չլինի, ընդհանրապես չի կնքվի: Քանի որ համաձայնագիրը վերաբերում է ողջ աշխարհին, պետք է երաշխիքներ տա, որ Իրանի միջուկային ծրագիրը չի զարգանա ռազմական ոլորտում»,- լրագրողներին ասել է Մոգերինին` Ռիգայում կայացած ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման առաջին օրվա ավարտին:
Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի խոսքով` վեցյակի բանակցությունները իրանական դոսիեի շուրջ պետք է շարունակվեն, գրանցված արդյունքները դեռևս չեն բավարարում կողմերին:

Դիտվել է՝ 489

Մեկնաբանություններ