Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանն «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը Արցախի խորհրդարանի առաջիկա ընտրությանը մտադիր է աջակցել իրենց կուսակցությանը, որն ընդդիմություն է: Տիգրան Գրիգորյանն ասել է, որ Բաբայանը մեծ հեղինակություն է վայելում Արցախում և նրա աջակցությունը կկոնսոլիդացնի ներկա իրավիճակից բոլոր դժգոհներին: Ըստ նրա, մարդիկ վստահ են, որ նա կպայքարի ժողովրդի իրավունքների համար և տեր կկանգնի ստացած քվեին: Արցախի խորհրդարանի ընտրությունը այս ամռանն է: