ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՀԱՊԿ անդամ երկրներում «Իսլամական պետություն» կազմակերպության աճող ակտիվություն է նկատել։ Փոխնախարար Անատոլի Անտոնովը ասել է, որ Մոսկվան «մեծապես անհանգստացած է ՀԱՊԿ-ի հարավային սահմաններում տիրող իրավիճակի պատճառով»։ ԻՊ-ի առաջին ջոկատներին նկատել են Ռուսաստանի դաշնակիցների հարավային սահմաններին, այդ թվում՝ Տաջիկստանում։ Անտոնովի փոխանցմամբ՝ այս իրադրության պատճառով Ռուսաստանը «ջանքեր է գործադրում» ուժեղացնելու Տաջիկստանում և Ղրղըզստանում տեղակայված ռուսական ռազմաբազաները։
Ղրղըզստանի Ազգային անվտանգության պետական հանձնաժողովը անցած ամիս հայտարարել էր, որ ԻՊ-ի անդամները ներթափանցել են հարավային Ղրղըզստան և ՈՒզբեկստան։