Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ստամբուլում գնդակահարվել է Տաջիկստանի ընդդիմության ղեկավարը

Ստամբուլում գնդակահարվել է Տաջիկստանի ընդդիմության ղեկավարը
07.03.2015 | 12:34

Ստամբուլում գնդակահարվել է Տաջիկստանի ընդդիմության առաջնորդ ՈՒմարալի Կուվատովը, հայտնել է Sabah-ը։ Սպանությունը կատարվել է Ֆաթիհ թաղամասում, երբ ՈՒմարալի Կուվատովը կնոջ և երեխաների հետ գնում էր հիվանդանոց։ Մի քանի ժամ առաջ նրանց է այցելել մի ծանոթ, որից հետո ամբողջ ընտանիքն իրեն վատ է զգացել։ Հիվանդանոցի ճանապարհին անհայտ անձը մոտեցել է ընդդիմադիր գործչին և կրակել գլխին։ Ոստիկանության տվյալներով՝ սպանությունից առաջ նրանց այցելած տղամարդը ձերբակալվել է. հնարավոր է՝ նա թունավորել է Կուվատովների տան ուտելիքը։

Դիտվել է՝ 557

Մեկնաբանություններ