Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Լուկաշենկոյին կկանչե՞ն Ռիգա

Լուկաշենկոյին կկանչե՞ն Ռիգա
09.03.2015 | 13:00

ԵՄ-ն հավանական է համարում Բելառուսի հետ հարաբերությունների բարելավումը։ Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչը հայտարարել է, որ մարտի 7-ին Ռիգայում ԵՄ արտգործնախարարների բանակցություններից հետո իրենք «հնարավորություն են տեսնում ընդլայնելու և խորացնելու Բելառուսի հետ հարաբերությունները»։ Ռինկևիչը նշել է, որ ԵՄ-ն դեռ խնդիրներ ունի Բելառուսի հետ՝ քաղաքական բանտարկյալների առկայությունը, բայց կարող է քայլ անել հարաբերությունների բարելավման համար։ Հնարավոր է՝ ԵՄ պաշտոնյաները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին առաջին անգամ հրավիրեն Լատվիայում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին։ 2012-ին այն ժամանակ Գերմանիայի արտգործնախարար Գուիդո Վերստերվելլեն Բելառուսը անվանել էր «Եվրոպայի վերջին բռնապետությունը»։

Դիտվել է՝ 552

Մեկնաբանություններ