Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Մերկելը կողմ է երկխոսության և պատժամիջոցների

Մերկելը կողմ է երկխոսության և պատժամիջոցների
09.03.2015 | 13:04

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ճապոնիա այցի ընթացքում կոչ է արել պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ պայմանավորված ՈՒկրաինայում տիրող իրավիճակով, սակայն ընդունել է, որ պետք է խնդրի լուծման համար դիվանագիտական ուղիներ որոնել: Մերկելը կողմ է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բարեփոխումներին:Նա կարևորել է Ճապոնիայի և Բրազիլիայի հետ համագործակցությունը՝ մասնավորապես միջազգային ահաբեկչության դեմ պայքարում: Անգելա Մերկելն իր ելույթում անդրադարձել է Ճապոնիայի երկու քաղաքացիների՝«Իսլամական պետության» կողմից մահապատժի ենթարկվելուն և Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններին: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ Գերմանիայի կանցլերը քննարկել է G7-ի շրջանակներում համագործակցության, ՈՒկրաինայի արևելքում տիրող իրավիճակի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման, ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր: Ճապոնացի վերլուծաբանները կարծում են, որ Բեռլինի ու Տոկիոյի դիրքորոշումները նման են G7-ի անդամ մնալու և Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումից խուսափելու հարցում:

Դիտվել է՝ 492

Մեկնաբանություններ