Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Պան Գի Մունը բողոքել է

Պան Գի Մունը բողոքել է
09.03.2015 | 13:06

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը իր վրդովմունքն է հայտնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունների վերաբերյալ, որը գետնին է հավասարեցրել Իրաքի հյուսիսում գտնվող Խաթրա հնագույն քաղաքի ավերակները։ Նա ծայրահեղականների գործողություններն անվանել է ռազմական հանցագործություն։ «Գլխավոր քարտուղարը շտապ կոչ է անում միջազգային հանրությանը հնարավորինս արագ վերջ դնել նման ահաբեկչական գործունեությանը, խոչընդոտել մշակութային արժեք ներկայացնող նմուշների մաքսանենգությանը»,- ասվում է ՄԱԿ-ի մամուլի ծառայության հաղորդագրությունում։ Պան Գի Մունը հիշեցրել է, որ Նայնավա նահանգում գտնվող պարթևական քաղաքի ավերակները ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում։ «Գլխավոր քարտուղարը նշում է, որ մեր ընդհանուր մշակութային ժառանգության կանխամտածված ոչնչացումը ռազմական հանցագործություն է, և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- նշվում է հաղորդագրությունում։

Դիտվել է՝ 773

Մեկնաբանություններ