Ֆինլանդիան կաջակցի ԵՄ միասնական բանակի ստեղծմանը, քանի որ ԵՄ-ն պետք է պաշտպանի իր արժեքները՝ հայտարարել է Ֆինլանդիայի նահագահ Սաուլի Նիինիստյոն: Նա նշել է, որ ԵՄ-ի գլխավոր արժեքը խաղաղությունն է: «Եվ բնական ու լուրջ քայլ կլիներ, որ ԵՄ-ն պաշտպաներ իր արժեքները»,- նշել է պետության ղեկավարը: Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Կարլ Հագլունդը հայտարարել է, թե նման բանակի ստեղծման հիմնական գաղափարը ճիշտ է, սակայն չի կարծում, որ ԵՄ բոլոր երկրները կհամաձայնեն:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել էր, որ ԵՄ-ն պետք է ստեղծի իր միասնական բանակը՝ որպես Եվրոպան խաղաղ պահելու միջոց: