ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրություն է ստորագրել 2014 թ. դեկտեմբերի 23-ին կնքված Եվրասիական տնտեսական միությանը Ղրղզստանի անդամակցության համաձայնագրի արձանագրությունները հաստատելու վերաբերյալ։ Համաձայնագրի արձանագրությունների նախագծերը սահմանում են Ղրղզստանի՝ ԵԱՏՄ-ին միանալու պայմանները, ծառայությունների առևտուրը, տրանսպորտային քաղաքականությունը, բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորումը, արդյունաբերական սուբսիդիաների տրամադրման կանոնները։ Համաձայնագրերը պարունակում են նաև մաքսասակագնային կարգավորման հարցերում ընդհանուր կանոններից բացառությունները, սանիտարական, անասնաբուժասանիտարական և համաճարակային միջոցները, անցումային շրջանի ժամկետները։