Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Իսկ ո՞ւր է Սերժ Սարգսյանը

Իսկ ո՞ւր է Սերժ Սարգսյանը
10.03.2015 | 12:50

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 12-13-ին կժամանի Աստանա` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հանդիպելու՝ հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը։ «Կողմերը մտադիր են քննարկել երեք երկրների միջև առևտրատնտեսական զարգացման հեռանկարները և եվրասիական ինտեգրման գործընթացները՝ հաշվի առնելով ժամանակակից միտումների ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա»,- ասված է հայտարարության մեջ։ Երեք երկրների ղեկավարները պլանավորում են քննարկել փոխադարձ առևտուրն ու ՈՒկրաինայում տիրող իրավիճակը։ Մարտի 13-ին պլանավորվում է Պուտին-Նազարբաև երկկողմ հանդիպումը։

Դիտվել է՝ 553

Մեկնաբանություններ