Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԵԱՏՄ-ին միանալը համագործակցության հեռանկարներ կբացի

ԵԱՏՄ-ին միանալը համագործակցության հեռանկարներ կբացի
10.03.2015 | 12:51

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը համարում է, որ հանրապետության անդամակցումը ԵԱՏՄ-ին Ռուսաստանի հետ փոխշահավետ համագործակցության ընդլայնման խթան կհանդիսանա: Բիշքեկում Թաթարստանի նախագահ Ռուստամ Մինիխանովի հետ հանդիպման ժամանակ նա ասել է. «Ղրղզստանը կարևոր նշանակություն է տալիս իր գլխավոր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի, այդ թվում` նրա սուբյեկտների հետ հարաբերությունների զարգացմանը: Մեր հանրապետության անդամակցումը ԵԱՏՄ-ին լայն հեռանկարներ կբացի տարբեր ոլորտներում երկկողմ կապերի ընդլայնման ու խորացման համար»:

Դիտվել է՝ 555

Մեկնաբանություններ