Աստանայում նախատեսված Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահների հանդիպումը հետաձգվել է՝ տեղեկությունը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Իրոք, երեք երկրների ղեկավարները որոշել են մի քանի օրով հետաձգել Աստանայում նախատեսված հանդիպումը»,- ասել է Պեսկովը: Մարտի 12-ին և 13-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրավերով Աստանայում պետք է կայանար երեք երկրների ղեկավարների հանդիպումը:
«Կողմերը պատրաստվում են քննարկել երեք երկրների առևտրատնտեսական հարաբերությունների, եվրասիական ինտեգրացիոն գործընթացների ներկա վիճակը և զարգացման հեռանկարները՝ համաշխարհային տնտեսությունում ժամանակակից միտումների ազդեցությունը հաշվի առնելով: Ենթադրվում է նաև միջազգային օրակարգային հարցերի՝ նախ և առաջ ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ կարծիքների փոխանակում»՝ հաղորդել էր ՌԴ նախագահի մամլո ծառայությունը: Ծրագրված էր նաև Պուտին-Նազարբաև հանդիպումը: